top of page

Սամվել Կարապետյանի մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը. Նարեկ Կարապետյան

4 hours ago
1 min read

Սամվել Կարապետյանի մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը, դատարանի դիմաց ասել է Նարեկ Կարապետյանը:

«Դատական պրոցեսները ունեն ընդամենը մեկ պատճառ, բայց դրա մասին այսօր, այս պահին չէի ուզենա խոսել: Եթե դեմ չեք, հետո հանդես կգանք խոսքով:

Մեղադրանքը մեկն է, Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը: Դա է մեղադրանքը, իրական մեղադրանքը դուք էլ գիտեք որտեղ է»,-ասել է նա: 

Հիշեցնենք, որ նախորդիվ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ: Իսկ Սամվել Կարապետյանին 1 ամսով կալանավորելու որոշում է կայացվել: Այսօր ընթանում է դատական նիստը այս գործով: 


 
 
1/3154
bottom of page