top of page

ՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մեսրոպ Մանուկյան

5 hours ago
1 min read

ՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել: Ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գրոծում են Սակագնային քաղաքականության և Ֆինանսական վարչությունները և Հ1-ի ռեպորտաժը, կապված ՀԷՑ-ի և նրա սեփականատիրոջ կալանավորման վերաբերյալ, իմ համար աբսուրդի ժանրից էր»,-նշել է նա:

Նշելով, որ ՀԷՑ-ը իր գործունեության հաշվետվությունները տվել է ՀԾԿՀ-ին՝ ընդդիմադիր պատգամավորը հավելեց. «Էս պարագայում եթե հանցանք է եղել, ինչու Գարեգին Բաղրամյանը (նախկին նախագահը) կալանավորված չէ»։

«ՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել: Հիմա դուք պեչատել եք, որ ՀԷՑ-ն ամեն ինչ օրինական է արել, դրանից հետո մեղադրանք եք ներկայացրել, որ չարաշահում է եղել»,-ասել է Մանուկյանը և հարցրել, որ եթե 1.5 տարի, ըստ իշխանությունների, չարաշահում չկա, ինչու էլեկտրաէներգիայի սակագինը չի իջնում։


 
 
1/3154
bottom of page