89 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը
60 minutes ago
1 min read

89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը։
Քաղաքական գործիչը մահացել է Վաշինգտոնի իր տանը։ Մահվան պատճառը չի հրապարակվել։
ԱՄՆ նախկին սենատոր և Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Ջեյ Ռոքֆելլերը Standard Oil-ի հիմնադիր Ջոն Դ. Ռոքֆելլերի ծոռն էր։
Ռոքֆելլերը ներկայացրել է Դեմոկրատական կուսակցությունը և հինգ ժամկետ՝ 1985-ից 2015 թվականներին, եղել է Արևմտյան Վիրջինիայի սենատոր։ Նա նահանգի նահանգապետ է եղել 1977-ից 1985 թվականներին։




















