top of page

Գժային վիճակում ենք, ես 85 տարի ապրում եմ երևանում և այսպիսի գներ չեմ տեսել. Հարցում

  • 4 hours ago
  • 1 min read

ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մշտապես շեշտում էր, որ թոշակները բարձրացել են, բայց և երբեմն կես խոսքով արձանագրում, որ թանկացումներ էլ են լինելու։ Ինչպես  է հասարակությունը, հատկապես թոշակառուները արձագանքում թանկացումներին։ Խնդիրը պարզելու համար  Panorama.am-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում;

Հարցման հիմնական թեզերն՝ ստորև։

 


-Գժային վիճակում ենք, ես 85 տարի ապրում եմ երևանում և այսպիսի գներ չեմ տեսել։ Ցնցող գներ են։ Երևի ժամանակներն են փոխվել են, բայց դե այդքան չի կարելի փոխվել։ 

-Բարձրացված թոշակները դեղերիս չի հերիքում։ Չեմ գնում պոլիկլինիկա, որովհետ այդ անվճարը չեմ ընդունում, որ բարդություններ չլինեն։ Թող դեղերը էժանացնեն, ոչ թե թոշակը բարձրացնեն։

-Ոչ թե թոշակ է բարձրացրել, այլ շատ շատերին է սատկացրել։ էնտեղից տալիս է այստեղից հանում, մի գրպանում դնում է մյուսից հանում։

 -Թանկացել է, ամեն ինչ էլ թանկացել է։ Մենք այստեղ ապրանք չունենք սաղ դրսից է գալիս; Թոշակ են բարձրացրել, յոլա ենք գնում։

-Արքայական փափուկ կյանքը կոշտացնում է մարդու հոգին, այ այդպես են վերաբերվում ժողովրդին։

 -Շատ թանկ է մենք թոշակառուներս չենք կարա գնանք ինչ-որ մի տեղ մտնենք բան առնենք։ Փոքր խնձորը 500 դրամ է, ես դա չեմ կարա առնեմ, ուտեմ։ Ես էլ գնում եմ որտեղ էժան են տալիս, հավատարիմ մարդկանց համար, առնում բերում ուտում եմ։

 
 
1/3014
bottom of page