Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք
- 13 hours ago
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ընկերություններից մեկին պատկանող տարածքում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝, որ տեղում այրվում են բավականին շատ անվադողեր ու խոտածածկ տարածք, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։
Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ։




















