Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ․ Ֆարմանյան
- 3 minutes ago
- 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է.
«Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ ու ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից:
Սա ընդդիմությանը կողմ քվեարկած քաղաքացիների կամքն ու պատվերն է: Ոչ ոք երեկ ընդդիմության օգտին չի քվեարկել, որ ընդամենը պատգամավոր դառնան ու գնան ևս 5 տարի Նիկոլի մոտ «ընդդիմություն» աշխատեն:
Մնացածը՝ սահմանադրական մեծամասնություն և այլն, լոլո է: Ճիշտ էնպիսի լոլո, ինչ դուք արդեն 8 տարի լսել եք Նիկոլին «օր ու արև չտվող ընդդիմությունից»:




















