top of page

Ընդդիմություն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները, եթե Դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ Դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան

  • 9 hours ago
  • 1 min read

Ընդդիմություն մի՛ վերցրեք Ձեր մանդատները, եթե Դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ Դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը: Այս մասին ասել է Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը:

«Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում անում է: Հայաստանում դրել է վերջնականապես բռնատիրական ռեժիմ մտցնելու օրակարգ, ինչին քայլ առ քայլ գնում է: Ակնհայտ է, որ գիշերը ԿԸՀ-ում տեղի է ունեցել կեղծում: 

Ընդդիմություն մի՛ վերցրեք Ձեր մադատները: Եթե Դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ Դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը: Ստեղծեք քաղաքական ճգնաժամ, հիմա է ժամանակը ցույց տալու, որ դուք տեր եք իշխանափուխություն անելու համար Ձեզ տրված մանդատին»:

 
 
1/2910
bottom of page