«Այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության». Նարեկ Կարապետյան
- Elen Hovsepyan

- Nov 17, 2025
- 1 min read

«Մինչև Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը՝ ՀԷՑ-ի հետ որևէ պրոցես տեղի չէր ունենում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու ՀԾԿՀ-ի այսօրվա որոշմանը:
«Պետք է նշեմ, որ չի կատարվում Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը, որը ՀՀ-ին պարտավորեցրել է այսպիսի որոշում չկատարել։ Ուզում եմ մեր հայրենակիցներին տեղեկացնել, որ այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության, որ նա պաշտպանում է Հայ Առաքելական եկեղեցուն։ Մենք պատրաստ ենք կրելու բիզնեսի հետևանքները մեր համոզմունքների համար։ Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար»,- նշել է նա։




















