Հայտնի է, թե որքան բաց կթողնի Կուրտուան վնասվածքի պատճառով
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 1 min read

Հունիսի առաջին օրը Մադրիդի «Ռեալը» հայտարարեց, որ Տիբո Կուրտուայի մոտ ախտորոշվել է սակրոիլիիտ։ Միաժամանակ մադրիդյան ակումբը ոչինչ չի հայտնել բելգիացի ֆուտբոլիստի վերականգնման ժամկետների վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է AS-ը, Կուրտուան չի կարողանա օգնել Բելգիայի հավաքականին 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջիկա խաղերում՝ Հյուսիսային Մակեդոնիայի (հունիսի 6-ին) և Ուելսի (հունիսի 9-ին) դեմ։
Խնդիրը, սակայն, լուրջ չէ․ Տիբոյին ընդամենը մեկ շաբաթ հանգիստ և բուժում է անհրաժեշտ, որպեսզի անհարմարությունը վերանա։ Դրանից հետո դարպասապահը կկարողանա լիարժեք խաղալ։
Սա նշանակում է, որ Կուրտուան կկարողանա մասնակցել «սերուցքայինների» կազմում աշխարհի ակումբային առաջնությանը։ Մադրիդյան թիմը այս մրցաշարում իր առաջին խաղը կանցկացնի հունիսի 18-ին՝ «Ալ-Հիլալի» դեմ։