top of page

«Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան

Հովիկ Աղազարյանը, ով իր դիմադրության նորաստեղծ ճակատով հավակնում է դառնալ чуть ли не Չէ Գեվարա ու մի քիչ էլ Մայա Պլիսեցկայա, արդեն 3 օր, 18 ժամ ու 37 վայրկյան է՝ չի հանձնվում։

Չնայած Ալեն Սիմոնյանի գործադրած էմոցիոնալ պրեսսինգին, Աղազարյանի դիմադրության ճակատը այսօր մի թեթեւ սասանվել է, բայց չի հանձնվել։

Հիմա էլ ազգովի սպասում ենք Աղազարյանի Մոսկվայի ավտարիտետնի ընկերոջը, ով կգա ու կա՛մ Աղազարյանը հեզաճկուն վայր կդնի մանդատը, կա՛մ Մոսկվայի ավտարիտետնի ընկերը Նիկոլին կասի՝ где раки зимуют։

Անկեղծ ասած՝ ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել ու պնդել եմ, որ հաղթելու է հեզաճկուն քայլքով մանդատը վայր դնելու տարբերակը։

Գրազս էլ «Ganymed» օծանելիքի վրա է։

Էնպես որ, Մոսկվայից եկող ավտարիտետ, մեր պարֆյումերային պլանները չխառնես»։

bottom of page