top of page

«ԱԱԾ-ականներն այցելել են Գյումրու Սբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենին». Դերենիկ Մալխասյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 25 minutes ago
  • 1 min read
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի երկրում, որտեղ ազգային անվտանգության ծառայությունն զբաղվում է պատարագի տեքստերի խմբագրմամբ, այդ երկիրը ազգային անվտանգություն չի կարող ունենալ:

Պարզվում է, որ ԱԱԾ-ականներն այցելել են Գյումրու Սբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենին ու հորդորել, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չտա։ Միայն Նիկոլի ղեկավարած երկրում կարող է նման այլանդակություն ու «բառդակ» լինել։ Ցանկանում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հրապարակային հարց ուղղել՝ Գյումրու Սբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենի կողմից մատուցվելիք պատարագի տեքստը ի՞նչ կապ ունի պետության անվտանգության հետ։ Պատարագի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը հնչեցնելը ինչո՞վ է սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը, որ որոշել եք պատարագի տեքստի խմբագրի ֆունկցիա ստանձնել։ Ու ի վերջու, դուք ի՞նչ գործ ունենք կրոնական ծիսակարգերի հետ»։

1/2511
bottom of page