top of page

«Երևանի ավտոբուսների նստարանները նորմալ չեն լվացվել տարիներ շարունակ». Էդուարդ Հայրումյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 32 minutes ago
  • 1 min read

Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Ինձ շատ-շատ են գրում Երևանի ավտոբուսների սրահի փնթի ու անխնամ վիճակի մասին, բայց վերջին 2 տարում շատ քիչ եմ անդրադարձել այդ թեմային։


Լուսանկարներում 60 համարի ավտոբուսի նստարաններն են, լուսանկարն ուղարկողն ասաց, որ նույն վիճակում են նաև 22 համարի բոլոր ավտոբուսների նստարանները։


Իմ գնահատմամբ այս նստարանները նորմալ չեն լվացվել տարիներ շարունակ, իսկ միգուցե նաև գործարկման օրվանից ի վեր։

Ես պատրաստ եմ տեսանյութով լվանալ մի քանի նստարան և ցույց տալ, որ սա մաքրվող կեղտ է։


Երևանի քաղաքապետարան, զուտ իմանաք էլի։

 
 
1/2631
bottom of page