top of page

Թաթոյանը Լոնդոնում հայ համայնքի հետ քննարկել է արցախահայության խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը քննարկել է`

- Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը:

- Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը:

- 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի և մարդկանց համար աղետալի շարունակվող խախտումները՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական  ամենօրյա հանցանքների ապացույցներ: Այս մասին հաղորդել են «Թաթոյան» հիմնադրամից:

Լոնդոն այցը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հետ համագործակցությամբ։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև առցանց մասնակցել են Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Արտակ Բեգլարյանը,  միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

bottom of page