top of page

«Հույս ունեմ, որ այսօր գոնե փոփոխություն կլինի Արշակ Սրբազանի խափանման միջոցում». Սերգեյ Հարությունյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Դատարանը քննում է Արշակ Սրբազանի կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը:

«Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ կարելի է ասել՝ շատ հաճախ ամեն ինչ արդեն նախօրոք կանխորոշված է լինում: Բայց այստեղ եմ և հույս ունեմ, որովհետև գիտեմ, որ ի սկզբանե անհիմն էր կալանքը բավարարելը, հույս ունեմ, որ այսօր գոնե որոշակի փոփոխություն կլինի Արշակ Սրբազանի խափանման միջոցի պարագայում»,- դատարնի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Նա ընդգծել է նաև. «Հասկանալի է, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ ամբողջ իրավական համակարգում ճնշումները՝ դատավորների նկատմամբ ԲԴԽ համակարգի կողմից, բայց հույս ունեմ»:

 
 
1/2634
bottom of page