top of page

Իրանի ԱԳՆ-ն կանչել է երկրում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

Ի պատասխան Եվրոմիության կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն, Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպաններին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իսլամական Հանրապետության բողոքը փոխանցվել է նրանց՝ գրավոր ձևով, սակայն սա նվազագույն քայլն է»,- նշել է նա ճեպազրույցի ժամանակ։

Բաղայիի խոսքով՝ Իրանը քննարկում է ԵՄ-ի դեմ մի շարք այլ պատասխան միջոցառումներ, «հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշում կայացվի Եվրոմիության անօրինական և սխալ որոշմանը արձագանքելու միջոցառումների վերաբերյալ»,- ասել է Բաղային։

Ավելի վաղ Եվրոմիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները «վճռական քայլ են ձեռնարկել՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով»։

 
 
1/2633
bottom of page