«Լիդս Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին
- Elen Hovsepyan
- 12 minutes ago
- 1 min read
Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձած «Լիդս Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի նորընծա չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հաղորդում է sport-express.ru-ն։
«Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզիչն է գերմանացի Դանիել Ֆարկեն, որը 2022-ին գլխավորել է «Կրասնոդարը»։
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է եւ ակումբի գլխավոր թիմում հանդես է գալիս 2018 թվականից։
24-ամյա ֆուտբոլիստը ռուսական թիմում մասնակցել է 143 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 32 գոլային փոխանցում։