top of page

Խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում․ Ալեն Սիմոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 7, 2024
  • 1 min read

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ.

«Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

Դուք պարգևում եք կյանք, ջերմությամբ եք լցնում այն ընտանիքը, որտեղ ծնվել եք, նվիրում եք սեր և հոգատարություն ու այդպիսով սկիզբ տալիս և կարգավորում կյանքի շարունակական ընթացքը:

Մեծագույն հաճույք է ականատես լինել կանանց հաջողություններին կրթության, քաղաքականության, գործարարության, բժշկության և ցանկացած այլ ոլորտում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում:

Ցանկանում եմ շեշտել նաև, թե որքան հատկանշական է ձեր դերը մեր երկրի քաղաքական կյանքում: Կին քաղաքական գործիչների և քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ, և խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում:

Սիրելի՛ կանայք,

Եղե՛ք առողջ, երջանիկ, ներդաշնակ, սիրված և շարունակե՛ք լուսավորել աշխարհը ձեր քնքշությամբ, հոգատարությամբ ու նպատակասլացությամբ»:


bottom of page