top of page

Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 6, 2024
  • 1 min read

Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ։

Նշվել է, որ մշտական խաղաղության հաստատումը բխում է տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերից:

Հիշեցնենք, որ Անկարայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ:

1/2140
bottom of page