top of page

Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 minutes ago
  • 1 min read

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ, հաղորդում է Financial Times-ը։


Սին հայտարարել է, որ իր երկիրը պետք է ստեղծի «հզոր արժույթ», որը կարող է լայնորեն օգտագործվել միջազգային առևտրում, ներդրումներում և արտարժույթի շուկաներում։ Թերթը գրում է, որ Չինաստանի ղեկավարությունը վաղուց է ձգտում միջազգայնացնել յուանը։

Սիի խոսքով՝ Չինաստանին անհրաժեշտ է «հզոր կենտրոնական բանկ»՝ դրամավարկային քաղաքականությունը կառավարելու համար, ինչպես նաև մրցունակ ֆինանսական հաստատություններ, որոնք կարող են ներգրավել համաշխարհային կապիտալ և ազդել համաշխարհային գների վրա։

FT-ն գրում է, որ Չինաստանի առաջնորդի հայտարարությունները հնչում են համաշխարհային շուկաներում աճող անորոշության ֆոնին։ Դոլարի թուլացումը, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավարության հնարավոր փոփոխությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական և առևտրային լարվածությունը կենտրոնական բանկերին ստիպել են վերանայել դոլարային ակտիվների նկատմամբ իրենց պարտավորությունները։

 
 
1/2632
bottom of page